«Վրաստանի պետական էլեկտրական համակարգ». նախնական տվյալներով «Կովկասիոնի» էլեկտրահաղորդման գծի վնասման պատճառը հրդեհի օջախն է դարձել
Նախնական տվյալներով՝ «Կովկասիոնի» էլեկտրահաղորդման գծի վնասման պատճառ է դարձել հրդեհի օջախը։ Այս մասին նշված է «Վրաստանի պետական էլեկտրական համակարգի» հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հայտարարությունում, դրա հետևանքով Վրաստանի գրեթե բոլոր շրջաններում սպառողների մոտ 90%-ը զրկվել է էլեկտրաէներգիայից։
«Վրաստանի պետական էլեկտրական համակարգում» հայտարարում են, որ անհապաղ արձագանքի շնորհիվ հնարավոր է եղել շատ կարճ ժամանակում ամբողջությամբ վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը։
«Ապրիլի 19-ին, ժամը 11:08-ին վթարային կարգով անջատվել է «Կովկասիոնի» 500 կՎ էլեկտրահաղորդման գիծը։ Նախնական տվյալներով՝ դրա վնասման պատճառը եղել է հրդեհի օջախը։
Էլեկտրահաղորդման գծի անջատման հետևանքով էլեկտրական համակարգում խախտվել են էլեկտրական պարամետրերը, անջատվել են «Էնգուրհես»-ը և այլ խոշոր ու փոքր էլեկտրակայաններ։
Էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտների անջատման արդյունքում՝ ժամը 11:15-ին Վրաստանի գրեթե բոլոր շրջաններում սպառողների շուրջ 90%-ը զրկվել է էլեկտրաէներգիայից։
«Վրաստանի պետական էլեկտրական համակարգի» կողմից արձագանքը եղել է անհապաղ, և ընդամենը 35 րոպեում հաջողվել է ամբողջությամբ վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը բաշխող ընկերություններին», – նշված է հայտարարության մեջ։