Վրաստանի պետական դրոշի օրվա կապակցությամբ խորհրդարանում կայացել է տոնական ընդունելություն
Վրաստանի պետական դրոշի օրվա կապակցությամբ, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն կազմակերպել է տոնական ընդունելություն:
Միջոցառմանը ներկայացվել են Վրաստանի բոլոր մունիցիպալիտետների զինանշանները և դրոշները, ինչպես նաև ինքնակառավարվող քաղաքների խորհրդանիշները:
Բացի այդ հյուրերին հնարավորություն է տրվել դիտել աշխարհի տարբեր թանգարաններից և գրադարաններից ձեռք բերված ծովային քարտեզները, որոնց վրա Վրաստանը ցուցադրված է պատմական հնգխաչյա դրոշով:
Վրաստանի խորհրդարանի նախագահը Շոթա Ռուսթավելիի անվան դահլիճում հավաքված հասարակությանը դիմել է խոսքով, շնորհավորել բոլորին և զրուցել այն բազմատարյա պատմության մասին, որը ունի Վրաստանի պետական դրոշը:
Վրաստանի պետական դրոշը, զինանշանի և օրհներգի հետ միասին ընդունել են Վրաստանի օրգանային օրենքի հիման վրա, որը Վրաստանի նախագահի պարտականությունների կատարողի ստորագրությունից հետո, ուժի մեջ է մտել 2004 թվականի հունվարի 14-ին: Պետական դրոշի օրը առաջին անգամ նշել են 2012 թվականի հունվարի 14-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan