Վրաստանի պատվիրակությունը Օլիմպիական խաղերի բացման արարողությանը (տեսանյութ)

Պյոնչանգում ընթանում է 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացման տոնական արարողությունը:

Բացման արարողությանը տարբեր երկրների պատվիրակությունների հետ միասին մարզադաշտ դուրս եկավ նաև Վրաստանի պատվիրակությունը: Պատվիրակության դրոշակակիրն էր գեղասահքորդ Մորիս Ղվիթելաշվիլին:

Վրաստանը օլիմպիական խաղերին ներկայացել է չորս մարզիկով, լեռնադահուկային մարզաձևում ելույթ ունեցող Յասոն Աբրամաշվիլիի համար այս խաղերը հերթով չորրորդն են, Նինո Ծիկլաուրիի համար երրորդը: Օլիմպիական խաղերի դեբյուտանտներն են՝ Մորիս Ղվիթելաշվիլին և Գիորգի Սողոյանը: