Վրաստանի պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ շրջանակում անցկացված միջխորհրդարանական համաժողովին
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն և եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի պատվիրակության անդամ Լևան Մախաշվիլին մասնակցել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերին նվիրված միջխորհրդարանական համաժողովին, որը կայացել է Իտալիայի խորհրդարանում։
Երկօրյա համաժողովին մասնակցել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների մոտ 80 պատգամավորներ։ Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցեր։
Համաժողովի շրջանակում Վրաստանի պատվիրակության անդամները խոսել են Վրաստանի փորձի մասին ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում։
«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում անցկացված երկօրյա համաժողովում շատ հետաքրքիր քննարկումներ ունեցանք կազմակերպված հանցավորության, ահաբեկչության և երիտասարդության շրջանում ռադիկալիզացիայի տարածման դեմ պայքարի թեմաների շուրջ։ Ստացանք տեղեկատվություն մասնակից երկրների փորձի վերաբերյալ, և կիսվեցինք մեր՝ Վրաստանի փորձով ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերում», – նշել է Նիկոլոզ Սամխարաձեն։
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։