Վրաստանի պատրիարքարանում ասում են, որ պատրաստ են կատարել կորոնավարակի կապակցությամբ բոլոր հանձնարարականները
Վրաստանի պատրիարքարանից հայտարարել են, որ պատրաստ են կատարել կորոնավարակի կապակցությամբ բոլոր հանձնարարականները։ Այս մասին հայտարարել են Վրաստանի պատրիարքարանի մամուլի ծառայությունից։
Գոյություն ունի ներկրող ընկերություն, որը մատակարարում է ախտահանիչ լուծույթներ։ Նշված ընկերությունը պատրաստակամություն է հայտնել պատրիարքարանի ցուցմունքով, տաճարներում իրականացնել ախտահանիչ աշխատանքներ։ Մաքրել հատակը, պատերը, նստարանները։ Ինչ վերաբերում է սրբապատկերներին, ապա նրանք ամեն օր մաքրվում են սպիրտախառը վարդի ջրով։