Վրաստանի պատրիարքարանը դիմում է իշխանություններին, գործուն քայլեր կատարել, որի շնորհիվ եկեղեցու տարածքում առևտուրը կստանա քաղաքավարի տեսք
Վրաստանի պատրիարքարանը դիմում է իշխանություններին, գործուն քայլեր կատարել, որի շնորհիվ եկեղեցու տարածքում առևտուրը կստանա քաղաքավարի տեսք

Վրաստանի պատրիարքարանը դիմում է իշխանություններին, գործուն քայլեր կատարել, որի շնորհիվ եկեղեցու տարածքում առևտուրը կստանա քաղաքավարի տեսք: Այս մասին ասված է Վրաստանի պատրիարքարանի կողմից տարածած նամակում, կապված Ջվարիի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Ինչպես հայտնի է, Ջվարիի տաճարի շուրջ ստեղծված իրավճակը ուղղված է դրսում առևտուր անողների գործունեությունը կարգավորելուն: Ցավոք վատ իրավիճակ է նաև այլ հոգևոր-մշակութային կարևորություն ունեցող կոթողների մոտ:

Մենք հասկանում ենք, որ ժողովուրդը կարիք ունի և որևէ կերպ հաց գնելու համար դիմում է տարբեր հնարավորությունների, սակայն երբ ունենք այսքան զբոսաշրջիկ, ուղղակի անհարմար է, որ այս տաճարները իրենց հպարտությամբ նայում են մեզ անցյալից և XXI դարում նրանք վատ են ներկայացնում Վրաստանը:

«Վրաստանի պատրիարքարանը դիմում է իշխանություններին, մասնավորապես մշակույթի նախարարությանը, գործուն քայլեր կատարել, որի շնորհիվ եկեղեցու տարածքում առևտուրը կստանա քաղաքավարի տեսք»,-ասված է պատրիարքարանի հայտարարության մեջ: