Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորության արարողությանը կմասնակցի Անգլիկան եկեղեցու եպիսկոպոս Դեյվիդ Համիդը
Կենտերբերիի արքեպիսկոպոս Սառա Մալալին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնում Վրաց Ուղղափառ Եկեղեցու հիերարխներին ու հավատացյալներին, ինչպես նաև Վրաստանի ողջ ժողովրդին։
Նրա խոսքով՝ Իլիա Երկրորդի հուղարկավորությանը Անգլիկան եկեղեցին կներկայացնի եպիսկոպոս Դեյվիդ Համիդը։
«Խորը վշտով հայտնում ենք Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Սրբագույն և Երանաշնորհ Իլիա II-ի մահվան մասին։ Իմ ցավակցությունն եմ հայտնում Վրաց Ուղղափառ Եկեղեցու հիերարխներին ու հավատացյալներին, ինչպես նաև Վրաստանի բնակչությանը։ Սգո այս պահին դուք իմ աղոթքներում եք։
Անձամբ գրել եմ կանցլերին, որպեսզի Անգլիկան եկեղեցու անունից փոխանցեմ իմ ցավակցությունները։ Երախտապարտ եմ, որ գերաշնորհ եպիսկոպոս Դեյվիդ Համիդը կներկայացնի ինձ և Անգլիկան եկեղեցին վաղվա հուղարկավորությանը, որտեղ մենք կաղոթենք բոլոր սգավորների հետ։ Թող Տերը լուսավորի նրա հոգին և հավերժական լույսի արժանացնի»,- ասված է ցավակցական նամակում։