Վրաստանի պաշտպանության ուժերում անցկացվել է դժվարանցանելի տեղանքով վազքի մրցաշար
Վրաստանի պաշտպանության ուժերի ստորաբաժանումների միջև անցկացվեց դժվարանցանելի տեղանքով քայլարշավի մրցաշար։
Մրցույթը մեկնարկեց Մցխեթայի շրջանի Լելուբանի գյուղում և ավարտվեց Մամկոդիսի անտառային այգում՝ անցնելով Նորիո բնակավայրով։ 30 կիլոմետրանոց երթուղին ներառում էր տարբեր դժվարության տեղանքների և բնական խոչընդոտների հաղթահարում։
Մրցաշարին մասնակցեցին Պաշտպանության ուժերի տարբեր ստորաբաժանումների 34 զինծառայողներ։
Մրցույթի ավարտին հայտարարվեցին հաղթողները. առաջին տեղը և գավաթը բաժին հասավ 3-րդ հետևակային բրիգադին, իսկ երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին 3-րդ հետևակային բրիգադի և Հատուկ գործողությունների հրամանատարության Ռենջերների գումարտակի ներկայացուցիչները։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ միջոցառման նպատակն էր ամրապնդել զինծառայողների ֆիզիկական պատրաստվածությունը և բարելավել նրանց մասնագիտական որակավորումը։