Վրաստանի պաշտպանության ուժերն առաջին անգամ նշել են Պարաշյուտիստների օրը
Վրաստանի պաշտպանության ուժերն առաջին անգամ նշել են Պարաշյուտիստների օրը

Վրաստանի պաշտպանության ուժերն առաջին անգամ նշել են Պարաշյուտիստների օրը։ Միջոցառումն անցկացվել է Բոլնիսիի մայոր Գելա Ճեդիայի հատուկ նշանակության ուսումնական կենտրոնի պարաշյուտների պատրաստման դպրոցում։

Վրաստանի ՊՆ հատուկ գործողությունների ջոկատի ռեյնջերական գումարտակի անձնակազմը պարաշյուտով թռիչք է իրականացրել երկու միավոր AN-2 տիպի թռչող սարքից, ապա ազատ անկման ցատկեր՝ մեկ միավոր AN-2 տիպի թռչող սարքից։

Պարաշյուտիստների օրը սահմանել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն՝ անցյալ տարի։ Պարաշյուտիստների մասնագիտական ​​օրվա հաստատման հիմքում ընկած են վրացի զինվորական պարաշյուտիստների կողմից 1999 թվականի հունիսի 9-ին կատարած առաջին պարաշյուտային թռիչքները։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։