Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը մասնակցել է Եվրամիության ռազմական կոմիտեի նիստին
Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը մասնակցել է Եվրամիության ռազմական կոմիտեի նիստին

Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին այցով գտնվում է Բրյուսելում, որտեղ մասնակցել է Ռազմական հանձնաժողովի նիստին։ Տեղեկությունը տարածում է պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հանդիպումն անցկացվել է Եվրամիության անդամ և գործընկեր երկրների պաշտպանական ուժերի հրամանատարների մակարդակով։

Պաշտպանության նախարարները քննարկել են Եվրամիության միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) հարցերը և Եվրամիության գլխավորած միջազգային ռազմական առաքելություններն ու գործողությունները։

Գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին մասնակցել է Ռազմական կոմիտեի նիստին գեներալ Կլաուդիո Գրացիանոյի հրավերով, ով լքում է Եվրամիության ռազմական կոմիտեի նախագահի պաշտոնը և հունիսից նրան փոխարինելու է Ավստրիայի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ Ռոբերտ Բրիգերը։

Պաշտպանության ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հանդիպել է նաև Մոլդովայի ազգային բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Էդուարդ Օհլադչուկի հետ։

Կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության արդի խնդիրներին և մարտահրավերներին։