Վրաստանի Պաշտպանության նոր նախարար կլինի Ջուանշեր Բուրճուլաձեն
Վրաստանի Պաշտպանության նոր նախարար կլինի Ջուանշեր Բուրճուլաձեն

Վրաստանի պաշտպանության նոր նախարար կլինի Ջուանշեր Բուրճուլաձեն, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլին:

Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը:

Ինչպես նշել է վարչապետի թեկնածուն, Ջուանշեր Բուրճուլաձեն կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը:

«Պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի գործող փոխնախարար, Ջուանշեր Բուրճուլաձեն, որը տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ է զբաղեցրել: Նա շատ լավ փորձ ունի, հաջողակ մենեջեր է: Հավատում եմ, որ նա կլինի հաջողակ պաշտպանության նախարար», – հայտարարել է Ղարիբաշվիլին:

Միևնույն ժամանակ, Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել վարչապետի թեկնածուին վստահության համար:

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, պարոն Իրակլի: Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Վրաստանին ՝ կանգնելով ձեր կողքին», – հայտարարել է Ջուանշեր Բուրճուլաձեն:

Վրաստանի վարչապետի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ներկայացրել է կառավարության նոր կազմը: