Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Գերմանիայի Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում մասնակցել է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը
Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի գլխավորությամբ, մասնակցել է Գերմանիայում ԱՄՆ Ռամշտեյն ավիաբազայում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը։
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հանդիպումը վարել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Միացյալ շտաբի պետ գեներալ Մարկ Միլը։
Ռամշտայնի ձևաչափով հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայի ներկա իրավիճակը, երկրի կարիքներն ու հնարավորությունները, ինչպես նաև ապագա հեռանկարներն ու ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ երկրների՝ Ուկրաինային օգնելու հնարավորությունները։ Կոնտակտային խումբն աջակցում է Ուկրաինային և դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չարդարացված և ագրեսիվ պատերազմը։
«Մենք պատրաստվում ենք խորացնել մեր ընդհանուր վճռականությունը՝ օգնելու ուկրաինացի ժողովրդին ազատության համար պայքարում»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և շնորհակալություն հայտնել հանդիպմանը մասնակցող կողմերին։
Վրաստանի պաշտպանության նախարարը ԱՄՆ պաշտպանության նախարարի հրավերով մասնակցել է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը։