Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Վրաստանում Հունաստանի դեսպանի և պաշտպանության կցորդի հետ
Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Վրաստանում Հունաստանի դեսպանի և պաշտպանության կցորդի հետ

Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին հանդիպել է Վրաստանում Հունաստանի Հանրապետության դեսպան Մարիա Թեոդորուի հետ, ով ներկայացրել է պաշտպանության նոր կցորդին։ Լելա Չիքովանին շնորհավորել է գնդապետ Ստեֆանոս Լիկոպուլոսին՝ նոր պաշտոնի կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Հունաստանի միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ուղղությունները։ Զրույցում շոշափվել են 2023 թվականի երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված հարցերը։

Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Հունաստանի ներկայացուցիչների հետ երկկողմ համագործակցությունից բացի քննարկել է բազմակողմ համագործակցության հեռանկարները։

Լելա Չիքովանին շնորհակալություն է հայտնել Մարիա Թեոդորուին՝ ՆԱՏՕ-Վրաստան Էական փաթեթով (SNGP) նախատեսված նախաձեռնությունների իրականացման գործում Հունաստանի Հանրապետության աջակցության համար։

Տեղեկությունը տարածում է ՊՆ մամուլի ծառայությունը։