Վրաստանի պաշտպանության նախարար. Ռուսական օկուպացիան մնում է մեր երկրի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերը
Վրաստանի պաշտպանության նախարար. Ռուսական օկուպացիան մնում է մեր երկրի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում «Նախարարի ժամը» ձևաչափում խոսքով ելույթ ունենալիս խոսել է բռնազավթման մասին և նշել, որ ռուսական օկուպացիան մնում է Վրաստանի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերը:

«Մենք նախկին իշխանությունից ժառանգությամբ ստացել ենք շատ բարդ անվտանգության միջավայր և ամեն օր ստիպված ենք հաղթահարել «սահմանազատումը»: Վրաստանի առջև ծառացած է անվտանգության վտանգ, որի կանխարգելման համար առանձնահատուկ նշանակություն է ստանում ճկուն և արդյունավետ պաշտպանության ուժերի գոյությունը: Սև ծովը, Կովկասի տարածաշրջանի սպառազինումը և այնտեղ տեղակայված Ռուսաստանի ժամանակակից օդային, ծովային, ցամաքային գոտիները զգալիորեն բարդացնում են տարածաշրջանի վրա արևմուտքի ռազմաքաղաքական հասանելիությունը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, կարևորագույն մարտահրավեր է Վրաստանի սահմանների մերձակայքում բարձր ճշգրտության և մեծ հեռավորության ցամաքային, ծովային և օդային հրթիռների գոյությունը: