Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին մասնակցել է Տարածքային պաշտպանության բրիգադների հիմնադրման օրվան նվիրված միջոցառմանը
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին մասնակցել է Տարածքային պաշտպանության բրիգադների հիմնադրման օրվան նվիրված միջոցառմանը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին շնորհավորել է ազգային գվարդիայի տարածքային պաշտպանության 10-րդ և 20-րդ բրիգադների անձնակազմին՝ ստորաբաժանումների հիմնադրման օրվա կապակցությամբ։

Հոբելյանը նշվել է Թելավիում՝ 20-րդ տարածքային պաշտպանության բրիգադի ռազմական բազայում։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել հանդիսավոր երդման արարողություն։ 20-րդ տարածքային պաշտպանության բրիգադը համալրվել է նոր անձնակազմով։ Բրիգադի անդամները հանդիսավոր կերպով զինվորական երդում են տվել Աստծո և ազգի առաջ։

Իր ելույթում Իրակլի Չիկովանն ընդգծել է, որ ազգային գվարդիայի տարածքային պաշտպանության բրիգադները Վրաստանի անվտանգության պաշտպանության գործում նոր ռեզերվային համակարգի կարևորագույն բաղադրիչներից են։ Նա շնորհավորել է ռեզերվիստներին երդման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հայրենիքին ծառայելու համար։ Բրիգադների անձնակազմին խոսք են ուղղել նաև Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին և ազգային գվարդիայի ղեկավար, բրիգադի գեներալ Ռոման Ջոխաձեն։

Միջոցառման ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցվել Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղված մարտերում, խաղաղապահ առաքելությունների ընթացքում և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհվածների հիշատակին։

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Արդյունավետ գվարդիականները պարգևատրվել են Պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով՝ «Հայրենիքին նվիրումի համար» և «Գիորգի Անծխելիձե»։ Զինծառայողներին հանձնվել են նաև կրծքանշաններ՝ «Արժանի գվարդիական», վկայականներ և արժեքավոր նվերներ։