Մարգուս Ցախկնա. Ռուսաստանը խաղաղությանն ուղղված ջանքերին պատասխանում է էլ ավելի շատ ահաբեկչությամբ և ավերածություններով, քանի որ կարծում է, թե կարող է գործել անպատիժ

15:24, 07.11.2026
«Մինչ աշխարհը խոսում է խաղաղության մասին, ռուսական բալիստիկ հրթիռները դարձյալ հարվածում են Կիևին», – այս մասին Սոցիալական ցանցում գրում է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան՝ արձագանքելով անցած գիշեր ռուսական ուժերի կողմից Կիևի ուղղությամբ իրականացված հարձակմանը։
Նրա խոսքով՝ միայն ուժեղ ճնշումը կստիպի Ռուսաստանին կանգ առնել։
«Ռուսաստանը խաղաղությանն ուղղված ջանքերին պատասխանում է էլ ավելի շատ ահաբեկչությամբ և ավերածություններով, քանի որ կարծում է, թե կարող է գործել անպատիժ։ Ռուսաստանին միայն հզոր ճնշումը կստիպի կանգ առնել», – գրում է Ցախկնան։
Ի գիտություն՝ Կիևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Հարվածի հետևանքով վնասվել է Հյուսիսային կամուրջը։

Նմանատիպ