Վրաստանի պարա-ձյուդոյի հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն #1TVSPORT

19:14, 27.09.2026

Թբիլիսիում ավարտվեց պարա-ձյուդոյի աշխարհի առաջնությունը. եզրափակիչ օրը կայացավ թիմային մրցաշարը, որում Վրաստանի պարա-ձյուդոյի հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Տեսողության խնդիրներ ունեցող մարզիկների J2 կարգի եզրափակիչում վրացի պարա-ձյուդոյիստները 4։2 հաշվով հաղթեցին չեզոք դրոշի ներքո հանդես եկող թիմին։

Վրաստանի հավաքականի կազմում ընդգրկված էին Ռևազ Չիկոիձեն, Գիորգի Քալդանին, Զվիադ Գոգոչուրին, Զուրաբ Զուրաբիանին, Լևան Գուգավան և Բաչուկի Շելիան։

Մրցաշարն անցկացվեց Վրաստանի սպորտի նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ, իսկ լուսաբանումն իրականացրեց Վրաստանի հանրային հեռարձակողը։ Աշխարհի առաջնությանը մասնակցեց 44 երկրից 312 պարա-մարզիկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Նմանատիպ