Վրաստանի ողջ տարածքում մինչև մարտի 10-ը սպասվում է քամի և տեղումներով եղանակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, այսօրվանից մինչև մարտի 10-ը Վրաստանի ողջ տարածքում սպասվում է քամի և տեղումներով եղանակ:
Օդերևույթաբանների խոսքերով ծովում սպասվում է 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ:
«Մարտի 8-ից մինչև 10-ը Վրաստանում սպասվում են անձրևներ, բարձրալեռ շրջաններում նաև ձյուն: Մարտի 9-ի երկրորդ կեսից սպասվում է քամի, իսկ ծովում փոթորիկ: Սպասվող տեղումները հնարավոր է բարձրացնեն գետերում ջրի մակարդակը»,-ասված է հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan