Վրաստանի օդանավակայաններում, ձմեռային սեզոնում շաբաթական կատարվելու է միջինը 340 չվերթ
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հաստատել է ավիաընկերությունների կանոնավոր թռիչքների ժամանակացույցը՝ 2019-2020 թվականների ձմեռային սեզոնի համար:
Գործակալության տվյալներով ՝ 2019 թվականի հոկտեմբերի վերջին շաբաթվանից մինչև 2020 թվականի մարտի վերջին շաբաթը, Վրաստանի միջազգային օդանավակայաններում, կատարվելու է շաբաթական 340 կանոնավոր թռիչք: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ այդ ցուցանիշը կազմում էր 375: Թռիչքները կատարելու են երկու վրացական և 32 արտասահմանյան ավիաընկերություններ, այդ թվում երեք բեռնափոխադրող ընկերություն:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանից պարբերական ուղևորափոխադրումները (TBS IATA winter season 2019-2020) իրականացվելու են 37 ուղղություններով `Աթենք, Ալմա-Աթա, Ամստերդամ, Անկարա, Ակտաու, Բարսելոնա, Բաքու, Բահրեյն, Բոլոնիա, Բրյուսել, Բեռլին, Բուխարեստ, Դելի, Դոհա, Դուբայ, Էլ Քուվեյթ, Երևան, Վարշավա, Վիեննա, Թեհրան, Թել Ավիվ, Կիև, Լոնդոն, Միլան, Մինսկ, Մյունխեն, Նուր-Սուլթան, Փարիզ, Պեկին-Ուրումչի, Պրահա, Ռիադ , Ռիգա, Ստամբուլ, Տաշկենտ, Շարմ Էլ Շեյխ, Շարժա և Խարկով:
Քութաիսիի միջազգային օդանավակայանից պարբերական ուղևորափոխադրումներն (KUT IATA winter season 2019-2-20) իրականացվելու են 30 ուղղություններով ՝ Աթենք, Բազել, Բարի, Բարսելոնա, Բեռլին, Բոլոնիա, Բրյուսել, Բուդապեշտ, Գդանսկ, Դորտմունդ, Էյնդհովեն, Վարշավա, Վիլնյուս, Վիեննա, Վրոցլավ, Կատովիցե, Կոպենհագեն, Կրակով, Լառնակա, Լոնդոն, Մարսել, Մեմմինգեն, Միլան, Նիցցա, Փարիզ, Պոզնան, Պրահա, Հռոմ, Սալոնիկ և Տալին:
Բաթումիի միջազգային օդանավակայանից կանոնավոր չվերթներ (BUS IATA winter season 2019-2020) իրականացվելու են վեց ուղղություններով ՝ Բաքու, Թեհրան, Թել Ավիվ, Կիև, Մինսկ և Ստամբուլ:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանից կանոնավոր բեռնափոխադրումներ (TBS cargo, IATA winter season 2019-20) կիրականացնեն ՝ Silk Way Airlines, Cargolux և Turkish Cargo ընկերությունները ՝ Բաքվի, Լյուքսեմբուրգի (Թբիլիսիից Աշխաբադ) և Ստամբուլի ուղղությամբ: