Վրաստանի նորընտիր վարչապետի առաջին աշխատանքային օրը կառավարության վարչությունում (վիդեո)

Մամուկա Բախտաձեն վարչապետի պաշտոնում այսօրունեցել է առաջին աշխատանքային օրը:

Կառավարության վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, նոր վարչապետը վարչություն է մտել քաղաքացիական մուտքից:

Վարչապետն արդեն ստորագրել է կառավարության անդամների նշանակումը:

Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության կազմին և «Ազատություն, արագ զարգացում, բարօրություն» կառավարական ծրագրին:

Կառավարությանը վստահություն հայտնելուն աջակցել է 99 պատգամավոր, 6-ը դեմ է եղել:

Դրա հետ մեկտեղ, ինչպես վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, մոտ երեք շաբաթում կպատրաստվի կառավարության հայեցակարգը: