Վրաստանի նման վայր աշխարհում չկա. «Նեյշնլ Ջեոգրաֆիկ»
Զբոսաշրջության ազգային վարչության մարկետինգային քարոզարշավի շրջանակներում, «Նեյշնլ Ջեոգրաֆիկը» (National Geographic) Վրաստանի մասին տարածում է իր չորրորդ հոդվածը: «Գոյություն չունի նման մի վայր աշխարհում, ինչպիսին Վրաստանն է»-այս խոսքերով է սկսվում «Off the beaten track in Georgia» հոդվածը:
Հեղինակ, Աարոն Հույը հոդվածում նկարագրում է Վրաստանի տարբեր շրջանների զբոսաշրջային ներուժը: Լրագրողի խոսքով Վրաստան ճանապարհորդությունը թողում է անմոռանալի տպավորություններ, սա հարուստ մշակույթով երկիր է իր բազմապիսի բնությամբ:
Աարոն Հույը հոդվածը սկսում է Սվանեթիում ստացած տպավորություններով: Լրագրողը նկարագրում է Սվանեթիի հնագույն գյուղերը, միջնադարյան աշտարակները, վայրի բնությունը և Սվանեթի խոհանոցը:
Սվանեթից հետո լրագրողը ընթերցողներին է ներկայացնում Վրաստանի այլ շրջանները:
Կովկասյան լեռնաշղթայի գագաթնակետից դուք կարող եք հայտնաբերել Մարտվիլիի կիրճը, որտեղ կարող եք զբոսնել կանաչ գույնի ջրում քարոտ ափերի միջև, այս վայրը նման է կախված այգիներին: Այստեղ ջրվեժները հոսում են կապույտ և կանաչ գույներով»,-գրել է լրագրողը:
Հոդվածում լրագրողը նկարագրում է նաև Գուրիան: Աարոն Հույը ընթերցողների հետ կիսվում է Չոխատաուրիում և Բախմարոյում ստացած տպավորությունների մասին:
«Նեյշնլ Ջեոգրաֆիկի» հոդվածում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում վրացական գինին, քվեվրին (կճուճը) իր ութ հազարամյա պատմությամբ և նրա պատրաստման կարգը:
Հոդվածի վերջում լրագրողը նկարագրել է Վրաստանի մայրաքաղաքը: Նրա խոսքով, Թբիլիսին մշտապես եղել է մշակույթի կենտրոն, այս քաղաքը առանձնանում է կրոնական ուղղությունների, էթնիկ խմբերի բազմությամբ: Լրագրողը գրում է Թբիլիսիի հինավուրձ թաղամասերի, քաղաքի ճարտարապետության և գիշերային կյանքի մասին:
Աարոն Հույը հոդվածը ավարտում է հետևյալ կերպ. «Երբ կայցելեք Վրաստան ձեզ սպասվում են արկածներ, մի շտապեք, դուք կարող եք հայտնվել տարբեր փառատոններին, համտեսել վրացական գինին և խոհանոցը: Պատրաստ եղեք, հնարավոր է տեղացիները ձեզ սովորացնեն երգել, նույնիսկ եթե ամաչկոտ եք ձեզ կստիպեն պարել, եթե ետ նայեք ապա կհասկանաք, որ կյանքում նման զգացմունք չեք ունեցել: