Իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 299 դեպք,- այս մասին ասված է ներքին գործերի նախարարության կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Գերատեսչության փոխանցմամբ, ոստիկանությունը տուգանել է 51 ֆիզիկական անձի՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն: Տուգանվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակման կարգը 23:00-ից մինչև առավոտյան 04:00-ն:
Բացի այդ, 24 ժամվա ընթացքում, շնչադիմակ կրելու կարգը խախտելու փաստով, Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն տուգանվել է 201 ֆիզիկական անձ, իսկ 96-ը՝ շնչադիմակ կրելու կանոնը երկրորդ անգամ խախտելու համար:
«Ներքին գործերի նախարարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պահպանել գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:
Շնչադիմակ կրելու կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և 20 լարի տուգանքի՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն, իսկ խախտումը կրկնելու դեպքում՝ 40 լարի տուգանքի:
Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար 2000 լարի տուգանքի, իսկ իրավաբանական անձի համար 10 000 լարի տուգանքի՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն: Կրկնելու դեպքում իրավախախտումը ենթադրում է քրեական պատասխանատվություն»,- նշված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությնում ասում են, որ Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջները: ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին:
»Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու և կանխարգելելու նպատակով, օպերատիվ կերպով արձագանքում են իրավախախտման բոլոր դեպքերին»,- ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ: