Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը ձերբակալել է Վրաստանում անօրինական բնակվող 48 օտարերկրյա քաղաքացիների
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրի ողջ տարածքում իրականացրել է ներգաղթի վերահսկողության հատուկ միջոցառումներ։
ՆԳՆ-ի տվյալներով՝ համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Վրաստանում անօրինական բնակվող 48 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Թուրքիայի, Կուբայի, Իրաքի, Նիգերիայի, Հորդանանի, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Վիետնամի, Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիներ։
«Հատուկ ներգաղթի վերահսկողության շրջանակներում միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ստուգել են տարբեր օբյեկտներ։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ ձերբակալված անձինք Վրաստանում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ»։
Կալանավորված անձինք ներկայումս տեղակայված են միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր բնակության կենտրոնում։ Ձեռնարկվում են համապատասխան ընթացակարգեր նրանց Վրաստանից վտարելու համար», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։