Չինաստանի Տիբեթ շրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 65-ի
Չինաստանի Տիբեթի շրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 65-ի, որոնցից 11-ը գտնվում են ծանր վիճակում։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։ Նագչու քաղաքում վնասվել կամ ավերվել են հարյուրավոր տներ։
Երկրաշարժից տուժած տարածքներից տարհանվել է ավելի քան 12,400 մարդ։ Որոնողական-փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը արձագանքել է միջադեպին։ Նա հանձնարարել է համապատասխան մարմիններին անցկացնել լայնածավալ փրկարարական գործողություն, որոնել փլատակների տակ մնացած մարդկանց և ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերել վիրավորներին։ Չինաստանի պետական հեռուստատեսության՝ CCTV-ի տվյալներով՝ սա վերջին հինգ տարիների ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է։