Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան
Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն։

Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նախարարը հանդիպում կունենա իր ադրբեջանցի գործընկեր Վիլայաթ Էյվազովի հետ։

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ կողմերը կքննարկեն երկու երկրների իրավապահ ոլորտում առկա համագործակցությունն ու դրա խորացման հնարավորությունները։

Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նաև նախարարի տեղակալ Ալեքսանդրե Դարախվելիձեն և կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Դավիթ Կիկնաձեն։