Վրաստանի նախագահի «Տոնածառի հանդեսն» այս տարի անցկացվելու է Գորիում
Վրաստանի նախագահի «Տոնածառի հանդեսն» այս տարի անցկացվելու է Գորիում

Վրաստանի նախագահի «Տոնածառի հանդեսն» այս տարի ևս անցկացվելու է շրջանում: Համերգն անցկացվելու է Գորիի կենտրոնում, հունվարի 6-ին, 17:00-ին և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի բնակչությանը Սուրբ ծննդյան առթիվ շնորհավորելու է Գորիից:

Նախագահի «Տոնածառի հանդեսին» կարող է ներկա գտնվել ցանկացած մարդ, լսել վրացական էստրադայի աստղերին և Գորիի թատրոնի դերասաններին, որոնք կհոգան տոնական տրամադրության ստեղծման մասին:

Հանդեսի ընթացքում երեխաներին կբաժանվեն նվերներ: