Վրաստանի նախագահի նստավայրում այս րոպեներին ընթանում է «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու կապակցությամբ հանդիպում
Վրաստանի նախագահի նստավայրում այս րոպեներին ընթանում է «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու կապակցությամբ հանդիպում

Վրաստանի նախագահի նստավայրում այս րոպեներին ընթանում է «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու կապակցությամբ հանդիպում: Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպում է մամուլի և ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես մինչ հանդիպման սկիզբը լրագրողներին հայտնել է Էթիկայի քարտիայի ղեկավար Նատա Ձվելիշվիլին, ողջունելի է, որ նախագահը հետաքրքրվել է ոչկառավարական սեկտորի դիրքորոշմամբ:

«ՈՒրախ ենք, որ նախագահը հետաքրքրվել է մեր դիրքորոշմամբ: Պատրաստ ենք կիսվել նրա հետ մեր նախաձեռնությունների հետ և լսել նրանից սեփական դիտողությունները: Մենք նույնպես ուրախ ենք, որ խորհրդարանային մեծամասնությունում նույնպես կան պատգամավորներ, ովքեր գտնում են, որ օրենքում մտցվելիք փոփոխությունները կարող են վնաս բերել հեռարձակման սկզբունքներին»,-ասել է Նատա Ձվելիշվիլին:

Նշենք, որ այսօրևեթ երկրի նախագահը հանդիպելու է հանրային հեռարձակողի գործադիր խորհրդի ներկայացուցիչների հետ:

Հանրային հեռարձակողը նախագահի հետ հանդիպման նախաձեռնությամբ հանդես է եկել այն բանից հետո, ինչ Գիորգի Մարգվելաշվիլին հետաքրքրված անձանց հետ, կոնկրետ մամուլի և ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նշանակել է հանդիպում: Այս հանդիպումը կայանալու է այսօր:

Նախագահի խորհրդարանային քարտուղարի հայտարարությամբ, հանրային հեռարձակողի գործադիր խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է, որ օրինագծի նախապատրաստման ընթացքում հանդիպում է կայացել բոլոր հետաքրքրված կողմերի հետ և խորհուրդը պատրաստ է գոյություն ունեցող հիմնախնդիրների և մարտահրավերների շուրջ զրուցել երկրի նախագահի հետ:

«Եթե այս հանդիպումից հետո նախագահի մոտ առաջանան հարցեր կապված օրենսդրական փոփոխություններին, ապա պատրաստ ենք զրուցել հանդիպման այլ ձևաչափի մասին»,- ասված է հանրային հեռարձակողի կողմից տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, Վրաստանի խորհրդարանը «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ հաստատել է դեկտեմբերի 14-ին: