Վրաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունն անցկացվելու է դեկտեմբերի 16-ին
Վրաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունն անցկացվելու է դեկտեմբերի 16-ին

Վրաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունն անցկացվելու է դեկտեմբերի 16-ին: Վրաստանի Սահմանադրության 72-րդ հոդվածով, Վրաստանի նախագահը երդում է տալու ընտրություններից հետո երրորդ կիրակի օրը: Իսկ ընտրության օրը՝ քվեարկության օրն է: Քանի որ ընտրությունների երկրորդ փուլն անցկացվում է շաբաթվա ընացքում, նոյեմբերի 28-ին, առաջին կիրակին համարվում է դեկտեմբերի 2-ը, իսկ ըստ Սահմանադրության, երրորդ կիրակին դեկեմբերի 16-ն է:

Վրաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրություններին մասնակցում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանքը» և «Ազգային շարժման» նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: