Վրաստանի նախագահը ներում է շնորհել 22 դատապարտյալի

14:29, 02.08.2024

Վրաստանի նախագահն այսօր ներում է շնորհել 22 դատապարտյալի։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը։

Նրանց տվյալներով՝ ՔԿՀ-ում պատիժը կրելուց ամբողջությամբ ազատվել է 14 դատապարտյալ, այդ թվում՝ մեկ կին։

Բացի այդ, յոթ դատապարտյալների նկատմամբ կրճատվել է քրեակատարողական հիմնարկում կրելու մնացած պատիժը։

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ համաներման ակտը վերաբերել է նաև մեկ պայմանական ազատազրկման, ով ամբողջությամբ ազատվել է հետագա պայմանական ազատազրկումից։

Նմանատիպ