Վրաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 4-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնելու մասին
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հրամանագրի համաձայն՝ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն 2025 թվականի հոկտեմբերի 4-ին։
Նախագահի վարչակազմի տեղեկացմամբ՝ հրամանագիրը ստորագրվել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի կողմից։
«Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի առաջին մասի «գ» ենթակետի և Վրաստանի օրգանական օրենքի՝ «Վրաստանի ընտրական օրենսգրքի» 133-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի համաձայն, նշանակել մունիցիպալ ներկայացուցչական մարմնի՝ Սակրեբուլոյի և ինքնակառավարվող քաղաքի/ինքնակառավարվող համայնքի քաղաքապետի հերթական ընտրությունները 2025 թվականի հոկտեմբերի 4-ին», – ասված է Վրաստանի նախագահի N05/08/01 հրամանագրում։