Վրաստանի նախագահը չի ստորագրել «Հեռարձակման մասին» վետոն հաղթահարած օրենքը
Վրաստանի նախագահը չի ստորագրել «Հեռարձակման մասին» վետոն հաղթահարած օրենքը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին չի ստորագրել «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը: Այս մասին հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլու խորհրդարանական քարտուղար Անա Նացվլիշվիլին՝ նախագահի վարչության անցկացված ճեպազրույցին:

«Ինչպես տեղյակ եք, Վրաստանի խորհրդարանը նախորդ տարեվերջին ընդունել է որոշումներ՝ «Հեռարձակողի մասին» օրենքում և «Վրաստանի գնումների մասին» օրենքում: Օրենսդրության համաձայն օրինագիծն ուղարկվել է նախագահին՝ ստորագրելու համար: Նախագահը «Հեռարձակման մասին» օրենքը կրկին խորհրդարանին է վերադարձրել մոտիվացված դիտողություններով: Դրանից հետո, խորհրդարանը քննարկել է և չի կիսել նախագահի մոտիվացված դիտողությունները: Անուհետև, ընդունված փոփոխությունները կրկին ուղարկվել են նախագահին՝ ստորագրելու համար: Գիորգի Մարգվելաշվիլին չի ստորագրի «Հեռարձակման մասին» օրենքը: Դիտողությունները վերաբերում է կոմերցիոն գովազդին մի մասին և պետական գնումներին»,- հայտարարել է Անա Նացվլիշվիլին:

Գործընթացի համաձայն, նոր փաստաթուղթը ստիպված կլինի ստորագրել և հրապարակել խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Կանոնակարգի համաձայն, եթե նախագահը սահմանված ժամկետներում չհրապարակի օրենքը, այն ստորագրում է և հինգ օրվա ընթացքում Օրենսդրական լրաբերի կայքէջում հրապարակում խորհրդարանի նախագահը:

 

Հիշեցնենք, փետրվարի 21-ին խորհրդարանը չէր կիսել «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու կողմից ներկայացված մոտիվացված դիտողությունները և հաղթահարել վետոն: