Վրաստանի նախագահը այսօր հանդիպելու է հանրային հեռարձակողի գործադիր խորհրդի ներկայացուցիչների հետ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին համաձայնել է հանրային հեռարձակողի առաջարկությանը: Նախագահը պատրաստ է «հեռարձակման մասին» օրինագիծը, որը հաստատվել է երկրորդ ընթերցմամբ, քննարկել հեռարձակողի գործադիր խորհրդի ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ հանրային հեռարձակողը նախագահի հետ հանդիպման նախաձեռնությամբ հանդես է եկել այն բանից հետո, ինչ Գիորգի Մարգվելաշվիլին հետաքրքրված անձանց հետ, կոնկրետ մամուլի և ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նշանակել է հանդիպում: Այս հանդիպումը կայանալու է այսօր:

Նախագահի խորհրդարանային քարտուղարի հայտարարությամբ, հանրային հեռարձակողի գործադիր խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է, որ օրինագծի նախապատրաստման ընթացքում հանդիպում է կայացել բոլոր հետաքրքրված կողմերի հետ և խորհուրդը պատրաստ է գոյություն ունեցող հիմնախնդիրների և մարտահրավերների շուրջ զրուցել երկրի նախագահի հետ:

«Եթե այս հանդիպումից հետո նախագահի մոտ առաջանան հարցեր կապված օրենսդրական փոփոխություններին, ապա պատրաստ ենք զրուցել հանդիպման այլ ձևաչափի մասին»,- ասված է հանրային հեռարձակողի կողմից տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, Վրաստանի խորհրդարանը «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ հաստատել է դեկտեմբերի 14-ին: