Վրաստանի նախագահական նստավայրում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Վրաստանի նախագահական պալատում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Հնչել են երկու երկրների օրհներգերը։
Դիմավորման արարողությունից հետո Վրաստանի և Թուրքմենստանի նախագահները կհանդիպեն դեմ առ դեմ։
Վաղը նախատեսված է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Սերդար Բերդիմուհամեդովի դեմ առ դեմ հանդիպումը։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ նախարարների հետ։
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն այսօր պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Թուրքմենստանի նախագահին և պատվիրակության անդամներին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։