Վրաստանի նախագահ նոր տարվա կապակցությամբ ներում է շնորհել երեք կնոջ
Վրաստանի նախագահ նոր տարվա կապակցությամբ ներում է շնորհել երեք կնոջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նոր տարվա կապակցությամբ ներում է շնորհել երեք կնոջ: Նախագահը առաջին անգամ արձակել է համաներման ակտը:

Նախագահի կողմից ներում ստացած կանացից մեկը հղի է, երկրորդը փոքրահասակ երեխայի մայր, իսկ երրորդը երեք զավակի մայր է:

Համաներում ստացած կանայք պատժակատարողական հիմնարկը լքել են այսօր:

Հատկանշական է, որ Վրաստանի նախագահը համաներման հարցերով հանձնաժողովի հետ կապված ցանկանում է մտցնել փոփոխություններ, և այն համալրել նոր անդամներով: