Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ժամանել է Հռոմ և մայիսի 18-ին Վատիկանում կմասնակցի նոր պապի՝ Լեո XIV երդմնակալության արարողությանը
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ժամանել է Հռոմ և մայիսի 18-ին Վատիկանում կմասնակցի նոր պապի՝ Լեո XIV երդմնակալության արարողությանը

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին գտնվում է Հռոմում։ Նախագահի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Չամպինո ռազմական օդանավակայանում, որտեղ տեղի է ունեցել դիմավորման արարողությունը։

Միխեիլ Ղավելաշվիլին մայիսի 18-ին Վատիկանում կմասնակցի Հռոմի նոր պապ Լեո XIV գահակալության արարողությանը՝ կնոջ հետ միասին։

Վրաստանի նախագահի հետ մեկտեղ, պատվիրակության կազմում են նաև՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Զուգդիդիի և Ցաիշիի թեմի առաջնորդ, Վրաստանի պատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ, միտրոպոլիտ Գերասիմը և Թբիլիսիի հոգևոր ակադեմիայի և սեմինարիայի ռեկտոր, Սիոնի տաճարի փոխառաջնորդ, պրոտոպրեսվիտեր Գիորգի Զվիադաձեն։