Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին համաներում է շնորհել 37 անձի։
Վրաստանի նախագահի մամուլի ծառայության տվյալներով՝ համաներումը վերաբերել է ոչ կալանքային 29 անձի և բանտարկության մեջ գտնվող հինգ անձի, իսկ երեք անձի դատվածությունը չեղարկվել է։
«Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրությամբ իրեն տրված բացառիկ լիազորությունների կիրառումը հիմնված է մարդասիրության և պետական շահերի սկզբունքի վրա», – հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։