Վրաստանի մշակույթի նախարարի պարտականությունները կկատարի Միխեիլ Կիկնաձեն
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի 2026 թվականի հուլիսի 28-ի հրամանագրով Վրաստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Միխեիլ Կիկնաձեն, ով ժամանակավորապես կկատարի նախարարի պարտականությունները։
Տեղեկությունը տարածում է Մշակույթի նախարարությունը։
«Միխեիլ Կիկնաձեն մասնագիտությամբ տնտեսագետ է և հանրային ծառայությունում ղեկավար պաշտոններում աշխատելու բազմամյա փորձ ունի։
2025 թվականից Միխեիլ Կիկնաձեն աշխատում է Մշակույթի նախարարության համակարգում։ Մշակույթի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվելուց առաջ Միխեիլ Կիկնաձեն զբաղեցնում էր նախարարության ներքին աուդիտի և մոնիտորինգի դեպարտամենտի պետի պաշտոնը», — նշված է նախարարության տեղեկատվության մեջ։
Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն պաշտոնը լքել է հուլիսի 28-ին։
Ինչպես նշված է Թինաթին Ռուխաձեի հայտարարության մեջ, նա նշված որոշումը կայացրել է առողջական վիճակից ելնելով։