Վրաստանի մինչև 18 տարեկանների ռեգբիի հավաքականը հաղթել է Ֆրանսիային «Վեց ազգերի» փառատոնի շրջանակներում
Վրաստանի մինչև 18 տարեկանների ռեգբիի հավաքականը հաղթել է Ֆրանսիային «Վեց ազգերի» փառատոնի շրջանակներում

Իտալիայում շարունակվող Վեց ազգերի ռեգբիի փառատոնում Վրաստանի մինչև 18 տարեկանների ռեգբիի հավաքականը երկրորդ խաղում ուշ փորձով 20:19 հաշվով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին:

Առաջին խաղակեսում Ֆրանսիայի հավաքականը կարողացավ երեք անգամ փորձ կատարել, որին Վրաստանի հավաքականը պատասխանեց մեկ փորձով (Լեւան Եզիեշվիլի) և մեկ տուգանային հարվածով, զիջելով խաղակեսը 10:19 հաշվով։

Երկրորդ խաղակեսում վրացի ռեգբիստները նախ դիպուկ տուգանային հարվածով (Դավիթ Ծիկլաուրի) կրճատեցին հաշվի տարբերությունը։ Անրի Շվելիձեն հերթական փորձն է կատարել «կարմրած ժամանակում», որը իրացրել է Գիորգի Սիրբիլաձեն, և Վրաստանի հավաքականը հաղթել է 20:19 հաշվով։

Վրաստանի հավաքականը փառատոնում վերջին հանդիպումը կանցկացնի ապրիլի 7-ին Անգլիայի հավաքականի հետ։