Վրաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը 1:8 հաշվով պարտվել է Սլովակիայի մոտ
Վրաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը, Մինսկում «զարգացման» գավաթ խաղարկության վերջին հանդիպումը ավարտել է վատագույն արդյունքով: Չորրորդ տեղի համար հանդիպմանը Գիորգի Նեմսաձեի ղեկավարած թիմը Սլովակիայի մոտ պարտվել է 1:8 հաշվով:
Նման հաշվով պարտությունը անսպասելի էր, քանզի նախորդ փուլերում Վրաստանի հավաքականը 3:2 հաշվով հաղթել էր Ղազախստանին, 3:0 հաշվով Մոլդովային, 3:1 հաշվով Բելգիային:
Հավաքականը ընդհանուր առմամբ մրցաշարին ցուցադրել է լավ ֆուտբոլ: Վրաց ֆուտբոլիստները առաջին խաղակեսը ավարտել են 5:1 հաշվով, միակ գոլը խփել է Գիորգի Գուլիաշվիլին:
Վրաստանի հավաքականը զբաղեցրել է 5-րդ տեղը:
Հեղինակ -
Edgar Barsegyan