Վրաստանի կողմից գրանցած առաջընթացը իսկապես ուշագրավ է, քանի որ շարունակում ենք առաջընթացը եվրոպական և եվրաատլանտյան ճանապարհին. Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի կողմից գրանցած առաջընթացը իսկապես ուշագրավ է, քանի որ շարունակում ենք առաջընթացը եվրոպական և եվրաատլանտյան ճանապարհին. Իրակլի Ղարիբաշվիլի

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Բրյուսել,- այս մասին կառավարության ղեկավարը գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Վարչապետը նշել է, որ այցի շրջանակներում բարձր մակարդակի հանդիպումներ տեղի կունենան ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ՆԱՏՕ-ում:

«Սկսվում է իմ պաշտոնական այցը Բրյուսել: Ես հանդիպումներ կունենամ Բելգիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վրաստանի կողմից գրանցած առաջընթացը իսկապես ուշագրավ է, քանի որ շարունակում ենք առաջընթացը եվրոպական և եվրաատլանտյան ճանապարհին: Մեր վերջնական նպատակը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցությունն է», – գրել է վարչապետը: