Վրաստանի քաղաքացու, Արչիլ Տատունաշվիլիի մահը և երկու քաղաքացիների ձերբակալությունը Ցխինվալիում, հակամարտության գնի ցավալի հիշեցումն էր. Դոնալդ Տուսկ
Վրաստանի քաղաքացու, Արչիլ Տատունաշվիլիի մահը և երկու քաղաքացիների ձերբակալությունը Ցխինվալիում, հակամարտության գնի ցավալի հիշեցումն էր. Դոնալդ Տուսկ

Վրաստանի քաղաքացու, Արչիլ Տատունաշվիլիի մահը և երկու քաղաքացիների ձերբակալությունը Ցխինվալիում, հակամարտության գնի ցավալի հիշեցումն էր,-այս հայտարարությունը արել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Բրյուսելում, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքերով, Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ մեկ անգամ ևս հաստատել է, որ Եվրամիությունը Վրաստանին աջակցում  է ինչպես հակամարտության կարգավորման, այնպես էլ երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ուղղությամբ:

«Ես մեկ անգամ ևս հաստատել եմ, որ Եվրամիությունը աջակցում է Վրաստանին և կանգնած է իր կողքին: Վրդովված ենք տեղի ունեցածով, ինչպես Վրաստանի տարածքների բռնազավթմամբ, այնպես էլ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքով: Ցավում ենք նաև Արչիլ Տատունաշվիլիի մահվան կապակցությամբ»,-ասել է Դոնալդ Տուսկը: