Այսօր ուժի մեջ է մտել Մոնտենեգրոյի անայցագրային գործընթացների մասին օրենքում իրականացված փոփոխությունը, որի համաձայն 2018 թվականի հունիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն առանց վիզա մուտք գործել Մոնտենեգրոյի տարածք,- այս մասին տեղեկություն է տարածել արտաքին գործերի նախարարությունը:
Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, անայցագրային ռեժիմի պայմաններում Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի կարող են ուղևորվել Մոնտենեգրո և այնտեղ մնալ 90 օր՝ 180 օրվա ընթացքում: