Վրաստանի քաղաքացիների նկատմամբ, ովքեր խախտում են անայցագրային ռեժիմի նորմերը սահմանելու ենք պատժամիջոցներ. Ծուլուկիանի

21:38, 09.02.2018

Մենք զրուցում ենք այն բանի մասին, որ մեր քաղաքացիների նկատմամբ, ովքեր իրենց վատ են պահում Շենգենյան գոտում, հաստատենք որոշակի պատժամիջոցներ, որպեսզի այս օրենսդրական փոփոխությունները լինեն անթերի և պահպանենք այն մեծ հաջողությունը, որին երկիրը հասել է քրտնաջան աշխատանքի արդյունքում,-այս մասին հայտարարել է Թեա Ծուլուկինին, Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ արտակարգ խորհրդատվություն անցկացնելուց հետո:

«Քննարկել ենք այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է մեր երկիրը, այն պատճառով, որ մեր որոշ քաղաքացիներ խախտում են անայցագրային ռեժիմի նորմերը: Մնում են այնտեղ տրամադրվող ժամանակից ավել, կամ ծավալում են անօրեն գործունեություն: Մեր պարտքն է, որ պահպանենք այս մեծ ձեռքբերումը, որը կոչվում է Եվրոպայի հետ անայցագրային ռեժիմ»,-ասել է Ծուլուկիանին:

Այսօրվա հանդիպմանը ներկա են գտնվել նաև արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն և պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախտանգ Գոմելաուրին:

Հանդիպմանը քննարկել են այն քայլերը, որոնք կարվեն մոտ ապագայում, որպեսզի Եվրամիությունում ապաստան փնտրողների թիվը չավելանա և դա չդառնա վիզայի ազատականացման խոչընդոտների պատճառ:

Խոսքը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, որոնց արդյունքում, կգործարկվեն մի շարք սկզբունքային նորմեր, այդ թվում այնպիսի, ինչպիսին է օրինակ հետդարձի ծախսը անձամբ հետ վերադարձված անձին վճարման պատասխանատվության ենթարկումը, ազգի փոփոխության մասին մասին գործընթացների խստացումը:

Ինչպես նաև, երկրի մասշտաբով կանցկացվի ակտիվ տեղեկատվական քարոզարշավ, որը բնակչությանը կփոխանցի մանրամասն տեղեկություն, թե ինչ ռիսկերի հետ կարող է կապված լինել իրենց կողմից Շենգեն գոտում անայցագրային ռեժիմի կանոնների խախտումը և ինչ հետևանքներ կունենա դա ֆինանսական տեսանկյունից:

 

Նմանատիպ