Վրաստանի քաղաքացիների համար Չերնոգորիայում վիզայի ազատականացումը ուժի մեջ մտավ

Այսօր ուժի մեջ մտավ Չերնոգորիայի վիզայի ընթացակարգի մասին օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2018 թվականի հունիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կարող են  գնալ Չերնոգորիա առանց վիզայի։ Այս մասին հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Արտաքին գործերի նախարարության տվյալներով, Վրաստանի քաղաքացիները առանց վիզա Չերնոգորիաի տարածքում կարող են մնալ 90-180 օրվա ընթացքում։