Վրաստանի քաղաքացիները ընթացիկ տարվա մայիսին Իսլանդիայում ապաստան չեն պահանջել
Վրաստանի քաղաքացիները ընթացիկ տարվա մայիսին Իսլանդիայում ապաստան չեն պահանջել

Վրաստանի քաղաքացիները ընթացիկ տարվա մայիսին Իսլանդիայում ապաստան չեն պահանջել: Սա առաջին դեպքն է անայցագրային ռեժիմի գործելուց հետո:

Ապաստան պահանջելու հայտերի գագաթնակետը 2017 թ. ամռանն էր: Դրանից հետո, Իսլանդիան Վրաստանը ներառել է անվտանգ երկրների ցուցակում: Արդյունքում էմիգրացիոն ծառայությունը Վրաստանի քաղաքացիների գործերը քննարկում է արագացված կարգով, և դիմումների համարյա 100 տոկոսը ստանում է բացասական պատասխան:

2017 թվականին ապաստան փնտրող անձանց վիճակագրությունը հետևյալն էր՝ հունվար -1, փետրվար – 3, մարտ – 6, ապրիլ – 6, մայիս – 6, հունիս – 40, հուլիս – 64, օգոստոս – 89, սեպտեմբեր – 39, հոկտեմբեր – 18, նոյեմբեր – 14, դեկտեմբեր 3:

2018 թվականի վիճակագրությունը հետևյալն է՝ հունվար – 6, փետրվար – 3, մարտ – 1, ապրիլ – 2, մայիս – 0:

2017 թվականին ապաստան փնտրողների վիճակագրությունում Վրաստանը առաջին տեղն էր (289 դիմում), 2018 թվականի տվյալներով այն տեղափոխվել է 6-րդ տեղը (12 դիմում): Ինչ վերաբերում է դիմումների քննարկմանը, ապա 2017 թվականին քննարկված 276 դիմումից դրական պատասխան է տրվել միայն երեքին:

2018 թվականին ծառայությունը քննարկել է 57 քաղաքացու դիմում և Վրաստանի ոչ մի քաղաքացի ապաստան չի ստացել: