Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունում ասում են, որ չարտերային չվերթը, որով Ոկրաինայից Վրաստան էր ժամանելու պատվիրակություն, չեղարկվել է ուկրաինական ավիաընկերության պահանջով
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտնում է, որ չարտերային չվերթը, որով ընտրություններին դիտորդական առաքելությամբ Վրաստան էին ժամանելու ՈՒկրաինայի Ռադայի պատգամավորները և լրագրողները, չեղարկվել է ուկրաինական «SkyUp Airlines» ավիաընկերության պահանջով:
«Ցանկանում ենք արձագանքել այսօր, որոշ լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկատվությանը, առ այն, որ ուկրաինական ռադայի պատգամավորների և լրագրողների պատվիրակության չարտերային չվերթը չեղարկվել է վրացական կողմի պատճառով:
Տեղեկացնում ենք, որ «SkyUp Airlines» ավիաընկերության կողմից, քաղաքացիական ավիացիայի գործակալություն մտել է հայտ, հոկտեմբերի 30-ին Կիև-Թբիլիսի-Կիև ուղղությամբ չարտերային չվերթ իրականացնելու համար թույլտվություն ստանալու վերաբերյալ: SkyUp Airlines-ի տրամադրած տեղեկատվության համաձայն, չարտերային չվերթը նպատակ ուներ Վրաստան տեղափոխել Ուկրաինայի Ռադայի պատվիրակությունը:
Սակայն հոկտեմբերի 30-ին, ժամը 02:09-ին «SkyUp Airlines»-ը գործսկալությանը կրկին դիմել է չվերթը չեղարկելու պահանջով»,- ասված է հայտարարության մեջ, որում ներկայացված է ավիաընկերության կողմից քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ուղղված հայտարարությունը: