Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության հետ կապված՝ մարտի 22-ին Թբիլիսիի ողջ տարածքում տրանսպորտի տեղաշարժի սահմանափակումներ կմտցվեն

17:41, 21.03.2026

Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության հետ կապված՝ մարտի 22-ին Թբիլիսիի տարածքում տրանսպորտի տեղաշարժի սահմանափակումներ կմտցվեն։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։

Գերատեսչության փոխանցմամբ՝ սահմանափակումները կվերաբերեն ինչպես մասնավոր ավտոմեքենաներին, այնպես էլ մունիցիպալ տրանսպորտին։

«Մարտի 22-ին, ժամը 02:00-ից մինչև հուղարկավորության արարողության ավարտը, տրանսպորտի տեղաշարժն ամբողջությամբ կսահմանափակվի հետևյալ ուղղություններով.

Քուռ գետի աջ ափին՝ Գալակտիոնի կամրջից դեպի Օրթաճալա՝ մինչև Աբանոթուբանի։

Ազատության հրապարակում, Ռուսթավելիի պողոտայում և բոլոր հարակից փողոցներում՝ ներառյալ Առաջին Հանրապետության հրապարակը։

Երթևեկությունը սահմանափակվում է Ասաթիանիի, Շալվա Դադիանիի, Կոտե Ափխազիի, Պուշկինի, Վերցխլիի և Բարաթաշվիլիի փողոցներում։ Սոլոլակիից երթևեկությունը թույլատրելի կլինի միայն Ամաղլեբայի փողոցից դեպի Ճոնքաձեի փողոց, որտեղից տրանսպորտը կարող է շարժվել Բարնովի փողոցով դեպի Մրգվալի բաղի, ինչպես նաև դեպի Մելիքիշվիլիի պողոտա։

Երթևեկությունն ամբողջությամբ սահմանափակվում է Թաբուկաշվիլիի, Ճանտուրիայի, Վիրսալաձեի, Աթոնելիի փողոցներում, Մշրալի կամրջի վրա, Զաարբրյուկենի հրապարակում, Խեթագուրովի հրապարակում։ Նաև՝ Բարաթաշվիլիի կամրջի վրա, Բարաթաշվիլիի վերելքին, Քեթևան Դեդոփալի պողոտայում՝ մինչև Լեխ Կաչինսկու փողոցի հատումը։ Սահմանափակվում է նաև Ավլիպ Զուրաբաշվիլիի, Թելավիի և Ծուրծումիայի փողոցների երթևեկությունը։

Երթևեկությունը սահմանափակված կլինի Եվրոպայի հրապարակում, Գորգասալիի հրապարակում, Գորգասալիի փողոցում և Աբանոթուբանիի հարակից տարածքում։

Քուռ գետի ձախ ափին երթևեկությունը կսահմանափակվի Գալակտիոնի կամրջից մինչև Բոճորմայի փողոցի և Լևիլի ափի հատումը (մինչև «Սոկարի» գլխամասային գրասենյակ)։

Ավտոմեքենաների տեղաշարժի այլընտրանքային երթուղիներ.

«Լագունա Վերեից» հնարավոր կլինի տեղաշարժվել Գալակտիոնի կամրջով, ինչպես նաև Միխեիլ Ջավախիշվիլիի վերելքով դեպի Կոստավայի փողոց՝ Ֆիլարմոնիայի ուղղությամբ։

Ինգորոկվայի փողոցից ավտոմեքենաների տեղաշարժը թույլատրելի կլինի Գրիբոյեդովի փողոցով՝ դեպի Ֆիլարմոնիա։

Կախեթիի մայրուղուց ավտոմեքենաների երթևեկությունը հնարավոր կլինի Լեխ Կաչինսկու փողոցով մինչև Բոճորմայի փողոցի հատումը՝ «Իսանի» մետրոյի կայարանի ուղղությամբ։

Օրթաճալայից՝ Գուլիայի հրապարակից, երթևեկությունը կսահմանափակվի մինչև Գալակտիոնի կամուրջ։ Ժանի Կալանդաձեի և Օրթաճալայի փողոցներից ավտոմեքենաները կշարժվեն Գորգասալիի փողոցով միայն դեպի Դատախազություն։

Միևնույն ժամանակ, ուժի մեջ են մնում Սամեբայի տաճարի հարակից փողոցներում գործող բոլոր սահմանափակումները։ Ներքին գործերի նախարարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը կոչ են անում քաղաքացիներին՝ բացառությամբ հրատապ անհրաժեշտության, ձեռնպահ մնալ ավտոմեքենաներով տեղաշարժվելուց»,- ասված է ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ