Վրաստանի կառավարությունն իրականացնում է կարևոր նախաձեռնություններ, որպեսզի մեր երկիրը դառնա միջազգային կենտրոն. Մամուկա Բախտաձե
Վրաստանի կառավարությունն իրականացնում է կարևոր նախաձեռնություններ, որպեսզի մեր երկիրը դառնա միջազգային ներդրումային, հաղորդակցության, տրանսպորտային, լոջիստիկ, տուրիստական և ֆինանսական կենտրոն,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Բաթումիում ընթացող միջազգային ծովային ֆորումին խոսքով ելույթ ունենալիս:
Նրա խոսքով, այսօր ֆորումը, որն անցկացվում է միջազգային աջակցությամբ, առանձնահատուկ խորհուրդ ունի Վրաստանի համար:
«Վրաստանը ծովային երկիր է և մեր նպատակն է այդ դիրքը ժողովրդականացնել աշխարհի մասշտաբով:
Այս ֆորումի գլխավոր նպատակն է, Վրաստանը դառնա միջազգային ներդրումային, հաղորդակցության, տրանսպորտային, լոջիստիկ, տուրիստական և ֆինանսական կենտրոն, որտեղ կքննարկվեն կարևոր հարցեր:
Աշխարհում հայտնի է, որ ծովային տրանսպորտը համաշխարհային էկոնոմիկայի ողնաշարն է: Հենց ծովային տրանսպորտով է գալիս աշխարհի բեռնաշրջանառության մեծ մասը:
Ուստի, մեծ խորհուրդ է կրում միջազգային ծովային կազմակերպությունը, որի դրական դերն անչափ կարևոր է»,- նշել է Մամուկա Բախտաձեն:
Վրաստանի վարչապետի խոսքով, ձեռնտու աշխարհագրական դիրքը նպաստում է Վրաստանը դառնա տարածաշրջանային կենտրոն տարբեր ուղղություններով:
«Հենց այդ նպատակով Վրաստանի կառավարությունն իրականացնում է կարևոր նախաձեռնություններ, որպեսզի մեր երկիրը դառնա միջազգային ներդրումային, հաղորդակցության, տրանսպորտային, լոջիստիկ, տուրիստական և ֆինանսական կենտրոն: Սա այն ճանապարհն է, որը հնարավոր կդարձնի առավելագույնս յուրացնել ոչ միայն Վրաստանի, այլև ոջ տարածաշրջանի ներուժը և որակապես կփոխի Վրաստանի տնտեսական իրավիճակը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Մամուկա Բախտաձեն ընդգծել է, որ անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանի մեծ տրանզիտային ներուժն օգտագործված լինի տարածաշրջանի պետության կողմից: