Վրաստանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել կուտակային թոշակի օրենսդրական փաթեթը

Վրաստանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել կուտակային թոշակի օրենսդրական փաթեթը:

Փոփոխությունները ներկայացվել են բյուրոի նիստին: Կառավարությունը պարզաբանում է, որ օրինագիծը նպատակաուղղված է երկրորդ սյունի ապահովագրության ստեղծմանը, ինչը չի սահմանափակում պետական թոշակի մասին օրենքի կատարմանը: Կառավարությունը նշում է, որ կուտակային թոշակի ծրագրին մասնակցելը իրենից ներկայացնում է անկախ գործընթաց և այն չի սհամանափակում թոշակառուի իրավունքը, ստանալ պետական թոշակ, կամ այլ թոշակ կամ օգնություն, որը սահմանված է օրենքով:

Օրինագիծը սահմանում է կուտակային թոշակային սխեմայում պարտադիր և ինքնակամ մասնակցության սկզբունքները, համակարգին պարտադիր կերպով ներգրավվելու են բոլոր աշխատանքով ապահովված անձինք, իսկ ցանկության համաձայն նրան կարող են միանալ մնացած կատեգորիայի ներկայացուցիչները: