Վրաստանի կառավարությունը 2024 թվականի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 9,0 տոկոս
Վրաստանի կառավարությունը վերանայել է 2024 թվականի տնտեսական աճի կանխատեսումը և այն 8,2 տոկոսից հասցրել 9,0 տոկոսի։ Համապատասխան փոփոխություններն արդեն ներկայացվել են խորհրդարան և քննարկվելու են համապատասխան կոմիտեներում։
Ըստ ներկայացված փոփոխության՝ պետբյուջեի հատկացումները կազմում են 25 930,4 մլն լարի, ինչը հաստատված պլանի համեմատ ավելացել է 900,0 մլն լարիով։ Առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության հատկացումներն ավելացել են 240,0 մլն լարիով և սահմանվել 8 069,2 մլն լարի։
Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության ֆինանսավորումն ավելանում է 37,0 մլն լարիով և կազմում է 2 545,0 մլն լարի։ Այդ թվում, 65.0 մլն լարիով ավելանում է հանրակրթական դպրոցների ֆինանսավորումը, իսկ միջազգային ֆինանսական կառույցներից հատկացվող վարկերի շրջանակում տրամադրվող հատկացումները նվազում են 28.0 մլն լարիով։ Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորումն ավելանում է 34,5 մլն լարիով և սահմանվում է 506,5 մլն լարիով։ Լրացուցիչ միջոցները հիմնականում ուղղվում են միջազգային մրցաշարերում ձեռք բերած հաջողություններին համապատասխան մարզիկներին մրցանակների վճարմանը, ինչպես նաև տարբեր ազգային հավաքականների միջազգային մրցաշարերին մասնակցելու ծախսերի ֆինանսավորմանը։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հատկացումները կրճատվում են 18,7 մլն լարիով և սահմանվում 782,3 մլն լարիի չափով։
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության հատկացումներն ավելացվել են 50,0 մլն լարիով և սահմանվել 738,0 մլն լարիի չափով։ Հավելյալ միջոցները կուղղվեն բերքահավաքի ժամանակաշրջանում բերքի ավելացմանը համապատասխան հավելյալ ծախսերի սուբսիդավորմանը:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության հատկացումներն ավելանում են 347,0 մլն լարիով և սահմանվում են 3 747,7 մլն լարիի չափով։ Տարեվերջին Վրաստանի ՆԳՆ-ի հատկացումները ոստիկանների նյութական խրախուսման նպատակով ավելացվել են 20,0 մլն լարիով և սահմանվել 1 280,0 մլն լարիի չափով։ Վրաստանի պաշտպանության նախարարության հատկացումներն ավելանում են 210,0 մլն լարիով և կազմում են 1 590,0 մլն լարի։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ֆինանսավորումն ավելանում է 5,0 մլն լարիով և կազմում է 215,0 մլն լարի։ Վրաստանի արդարադատության նախարարության ֆինանսավորումն ավելանում է 9,0 մլն լարիով և կազմում է 423,7 մլն լարի։ Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորումն ավելանում է 2,2 մլն լարիով և կազմում է 189,7 մլն լարիի չափով։